Գավառ-Մարտունի ավտոճանապարհին՝ Նորատուս գյուղի սկզբնամասում, տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով քաղաքացի է մահացել, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ բախվել են «SHACMAN» (վարորդ՝ Հ․ Կ․) և «BMW» (վարորդ՝ Ի․ Ն․, ծնված 1988 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ի․ Ն․-ն տեղում մահացել է։