Կոմիտասի պողոտայում ծեծի ենթարկված արցախցիները ճանաչվել են տուժող, Ֆեյսբուքի իր էջում գրել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ տեղեկացնելով, որ նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Դեպքի առթիվ նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով (Առողջությանը ծանր վնաս պատճառելը, պատժվում է ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով): Իրականացվել է դեպքի վայրի զննություն, վնասվածքներով բուժհաստատություն տեղափոխված երկու անձինք ճանաչվել են տուժող»,- հայտնել է Աբրահամյանը։
Նա տեղեկացրել է, որ քննիչներն օպերատիվ են գործել, անմիջապես այցելել են բուժկենտրոն՝ այնտեղ նրանց հարցաքննելու համար։ Տուժողներից մեկը հարցաքննվել է, մյուսի հետ քննչական գործողություն չի կատարվել վերջինիս առողջական վիճակով պայմանավորված։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
«Տարածքում տեղակայված տեսագրող սարքերի պարունակությունը վերցնելու, հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն է տրվել։ Քննիչների կողմից հարսանիքի պատճառով գործողություններ չիրականացնելու վերաբերյալ պնդումներն անհիմն են, մտացածին և ցածրակարգ, այլ իրողությունների, վարույթների հետ համադրությունների մեջ դնելն ու դրանց հիման վրա դատողություններ անելն ավելին չէ, քան պարզունակ ու զգացմունքային մանիպուլյացիա»,- գրել է նա։
Աբրահամյանի խոսքով՝ փաստաբան Ռոման Երիցյանի գրառումն առ այն, որ նշված անձանց նկատմամբ բռնության գործադրումն ուղիղ կերպով կապված է նրանց արցախցի լինելու հետ, երբ տվյալ հանգամանքի մասին խոսող որևէ փաստական տվյալ պահը առկա չէ, արհեստականորեն արցախցիների նկատմամբ խտրական վերաբերմունքի առկայության պատրանք ստեղծելն է և ներհասարակական պառակտում գեներացնելը։
Փաստաբան Ռոման Երիցյանը հունիսի 21-ին հայտնել էր, որ Կոմիտասի պողոտայում տաքսու սպասող 65 և 51 տարեկան արցախցիներին ճանապարհ չտալու պատճառով տեսախցիկների ու տասնյակ մարդկանց առջև դաժանաբար ծեծել են, իսկ քննիչները «հարսանիքի հրավիրված լինելու պատճառով ոչինչ չեն ձեռնարկել»։
Վանաձոր քաղաքի գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Ահազանգը գրանցվել է դեկտեմբերի 22-ին՝ ժամը...