Սյունիքի մարզում՝ Մեղրի-Երևան ավտոճանապարհին, ցեմենտով բարձված «Կամազ»-ի վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, հայտնում է shamhsyan.com-ը։
Կայքի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել հունիսի 23-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում։ Նույն մարզի բնակիչ 41-ամյա Միքայել Հովհաննիսյանը բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։ Վարորդի մարմինն ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։
Նշվում է, որ վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։