Երևանի Արաբկիր վարչական շրջանում բարդի ծառն արմատից կոտրվել ու տապալվել է՝ վնասելով ավտոմեքենան, հայտնում է shamshyan.com-ը։
Կայքի տվյալներով՝ ժամը 19:25-ի սահմաններում ծառի տապալման հետևանքով վնասվել է այդ պահին ճանապարհով անցնող «Hyundai» մակնիշի ավտոմեքենան:
Վարորդը չի տուժել, սակայն ավտոմեքենայի դիմապակին և առջևի որոշ հատվածներ վնասվել են: Կայքը նշում է, որ պարզ չէ, թե ինչպե՞ս և ո՞ւմից կարող է ավտոմեքենայի տերը փոխհատուցում ստանալ։