Հունիսի 30-ին Արմավիրի մարզում՝ Վանանդ գյուղի սկզբնամասում, բախվել են «ՎԱԶ 2121» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով կա 7 վիրավոր, հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքի տվյալներով՝ խոշոր վթարից տուժած վիրավորներից 3-ն անչափահաս են, որոնք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։
Նշվում է, որ վիրավորներից 2-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից այնուհետև տեղափոխել են Երևանի հիվանդանոցներ։