Կոտայքի մարզում՝ Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին, «Mercedes», «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով մեկ մարդ է մահացել, չորսը՝ վիրավորվել, հայտնում է shamshyan.com-ը։
Կայքի հաղորդմամբ՝ վթարից հետո 5 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, սակայն նրանցից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է։
Նշվում է, որ դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ մահացածն ու վիրավորները մասնակցել են հարսանեկան արարողության, մեքենան կայանել են ճանապարհի թույլատրելի հատվածում, երբ «Mercedes»-ը բախվել է «Opel»-ին, «Opel»-ն էլ առաջ ընթանալով՝ բախվել է «BMW»-ին։ Փորձաքննությանից հետո պարզվել է, որ «Mercedes»-ի վարորդը սթափ չէր:
Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, հավելել է կայքը: