Հունիսի 30-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ՊՆ ժամկետային զինծառայող է տուժել, հայտնել է Shamshyan.com-ը։
Ժամը 14։50-ի սահմաններում Աստղաձոր բնակավայրի գյուղամիջյան ճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 18-ամյա Դավիթ Թ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել դաշտում կայանված «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենային։
Ըստ կայքի՝ վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները կողաշրջվել են։ Դավիթ Թ․-ն մարմնական վնասվաքծներով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկությամբ՝ հիվանդանոց տեղափոխվածը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։