ՀՀ ներքին գործերի նախարարություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակ օդանավակայանում ռումբ է տեղադրված, Armenia Today-ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ըստ Սարգսյանի՝ այս պահին տեղում աշխատում են ոստիկանական ուժերը, զուգահեռ ճշտվում է նաև ահազանգը։ Այլ մանրամասներ Սարգսյանը չհայտնեց։