Գյումրիի Շիրակ օդանավակայանում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ էր, Armenia Today-ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Ահազանգողին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ օդանավակայանի աշխատանքը մեկ ժամ է, ինչ վերականգնվել է։
ՀՀ ներքին գործերի նախարարություն ահազանգ էր ստացել, որ Գյումրի քաղաքի Շիրակ օդանավակայանում ռումբ է տեղադրված։ Armenia Today-ին ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ տեղում աշխատում են ոստիկանական ուժերը, զուգահեռ ճշտվում է նաև ահազանգը։