«ՀԷՑ»-ի 4 աշխատակից հրդեհի ահազանգով մեկնել է ենթակայան, որտեղ նրանց ծեծի են ենթարկել, հայտնել է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ հուլիսի 3-ին՝ ժամը 23։00-ին, ՀԷՑ «Արաբկիր» մասնաճյուղի տնօրեն 31-ամյա Նարեկ Փ․-ի ցուցումով աշխատակիցները մեկնել են Ռուբինյանց փողոցի թիվ ենթակայաններից մեկը, որտեղից, իբրև թե, հրդեհի ահազանգ է եղել:
Տեղում պարզվել է, որ հրդեհ չկա, և մոտ 10 անձ Ռուբինյանց փողոցի 27/109 հասցեի մոտ հարձակվել է նրանց վրա, ծեծի ենթարկել 62-ամյա Սերյոժա Ե․-ին, 33-ամյա Սևակ Վ․-ին և 35-ամյա Վահան Զ․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Կայքի տեղեկություններով՝ ժամը 01։20-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել 3 քաղաքացու։