Հուլիսի 5-ին դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում, բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ դանակահարության մասին ահազանգն ստացվել է ժամը 17:30-ին։ Դեպքը կատարվել է Նոր Հաճն քաղաքի Չարենցի փողոցի շենքերից մեկի բնակարանում: Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում հայտնաբերել են արնանման հետքեր և դանակ, որի վրա առկա էին արնանման հետքեր:
«Մինչ ոստիկանների ու պարեկների՝ դեպքի վայր ժամանելը, «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկնաններն ու պարեկները տեղում պարզել են, որ քաղաքացին նշված հասցեից է տեղափոխվել հիվանդանոց և նա Նոր Հաճնի բնակիչ 64-ամյա Վահան Հ.-ն է»,- գրում է աղբյուրը։
Ոստիկաններն ու պարեկները տաք հետքերով Նոր Հաճն քաղաքի վարչական տարածքում օպերատիվ տվյալներով հայտնաբերել են կասկածյալին, ում բերման են ենթարկել ոստիկանության Նաիրիի բաժին: Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալը Նոր Հաճնի բնակիչ 31-ամյա Հարություն Դ.-ն է, ով հաշվառված է «ԱրՄեդ» հոգեբուժական և նարկոլոգիական ռեգիստրում:
Ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, վիճաբանությունն առաջացել է կենցաղային հարցերի շուրջ, որի ժամանակ էլ Հարությունը դանակով հարվածներ է հասցրել Վահանին։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմանբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Արարատում վթարի հետևանքով 3 մարդ է տուժել․ ԶԼՄ
Դեկտեմբերի 23-ին Արարատի մարզում վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, գրել է Shamshyan.com-ը։ Կայքի տեղեկություններով՝...