Հուլիսի 6-ին դիմակավորված և դանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Տավուշի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ ահազանգն ստացվել է ժամը 03:30-ի սահմաններում։ Տեղեկություններ են ստացվել, որ Դիլիջան քաղաքում հայտնի «Best Western Paradise Hotel» հյուրանոցային համալիրում դանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել և հափշտակել են չհրկիզվող պահարանը:
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ժամը 02:35-ի սահմաններում անհայտ անձը դիմակավորված մոտեցել է Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում գործող «Best Western Paradise Hotel» հյուրանոցային համալիրի հետնամասի 1-ին հարկի պատշգամբին, հարձակվել է հյուրանոցային համալիրի ադմինիստրատոր-գանձապահի վրա, ոտքով հարվածել նրա կրծքավանդակին, գցել գետնին, բաց դռնով մտել ներս և դանակը պահել է ադմինիստրատոր-գանձապահ 23-ամյա Վրեժ Հ.-ի պարանոցին ու պահանջել, որպեսզի նա ցույց տա, թե որտեղ է գտնվում հավաքված գումարը:
Դրամարկղի տեղն իմանալով՝ բացել է և այնտեղից հափշտակել մոտ 600 հազար դրամ: Ապա դարձյալ Վրեժ Հ.-ից պահանջել է, որպեսզի նա հայտնի այլ գումարի տեղ, որից հետո, տեղեկանալով չհրկիզվող փոքրիկ պահարանի մասին, փորձել է բացել, սակայն տեսնելով, որ չի կարողանում, վերցրել է չհրկիզվող պահարանը և նույն պատշգամից դուրս է եկել ու դիմել փախուստի:
Վերջինս, ըստ լրատվամիջոցի, հայտնաբերվել է անտառում՝ գողացված չհրկիզվող պահարանի հետ միասին, որը փակ վիճակում էր: Արդեն տեղում ադմինիստրատոր-գանձապահը բացել է չհրկիզվող պահարանը և այնտեղ հայտնաբերել են մոտ 490 հազար դրամ: Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վանաձոր քաղաքի գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Ահազանգը գրանցվել է դեկտեմբերի 22-ին՝ ժամը...