Իրավապահները հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի նախկին դատախազ Կարեն Խաչատրյանի մարմինը, հայտնում է «Ժողովուրդ»-ը։
Նշվում է, որ ըստ նախնական վարկածի` վերջինս իր նոր գնված ատրճանակով մտել է սենյակ` այն մաքրելու նպատակով: Քիչ անց լսվել է կրակոց, որից հետո հայտնաբերել են նրա դին:
Ըստ թերթի տեղեկությունների` քրեական վարույթ է նախաձեռնվում ինքնասպանության հատկանիշներով։
Խաչատրյանն անցած տարի ազատվել էր պաշտոնից ու անցել թոշակի:
Ավելի ուշ Shamshyan.com-ը հայտնել է, որ մահվան պատճառը Խաչատրյանին պատկանող «Բերետտա APX» տիպի 9X19 մմ տրամաչափի ատրճանակի մաքրելու ժամանակ զենքի հետ անզգուշությամբ վարվելու հետևանքով արձակված կրակոցն է հանդիսացել։ Նրա մարմինը հայտնաբերվել է մարզի Խաչաղբյուր գյուղի իր տանը։