Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով երկու մարդ վիրավորվել է, հայտնել է Shamshyan.com-ը։
Նախնական տվյալներով՝ Nissan մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել հեղուկ գազի արտահոսք, որում ժամը 13:25-ին հրդեհ է բռնկվել «Դաբլթրի բայ Հիլթոն Երևան» հյուրանոցի մոտակայքում։ Մինչ հրշեջների ժամանումը քաղաքացիները մարել են հրդեհը, նշել է կայքը։ Երկու տուժածները տեղափոխվել են Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն։
«Ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը»,- ասվում է հաղորդագրությունում։