Սյունիքի մարզի Ագարակ, Մեղրի, Քաջարան և Կապան քաղաքներում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ հուլիսի 15-ին, տեղական ժամանակով ժամը 10:52-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06։52-ին) ՀՀ ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39․27⁰ և արևելյան երկայնության 46.10⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Նախիջևան սահմանային գոտի՝ Քաջարան քաղաքից 14 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 3,5 մագնիտուդով երկրաշարժ:
Նշվում է, որ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: