Դեռևս չպարզված հանգամանքներում հեղուկ գազ տեղափոխող DAF բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Դեբեդ գետը, հայտնել է Shamshyan.com-ը։
Լոռու մարզի Ալավերդի-Այրում ճանապարհին հուլիսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, բեռնատարը խցիկի հատվածով կախվել է գետի վրա։
Նախնական տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայրում գտնվող քաղաքացիները վարորդին առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Դեպքի առթիվ իրավապահները նյութեր են նախապատրաստում, պարզում վարորդի ինքնությունը։