Սյունիքի մարզի Ակներ գյուղի արոտավայրերի մոտակայքում՝ լեռան լանջին, գյուղացիները հայտնաբերել են գյուղի բնակիչ Կ. Բ.-ի (ծնված 1962թ.) դին, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
«Հուլիսի 16-ին՝ ժամը 23:07-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ակներ գյուղի բնակիչն անասուններին գյուղ վերադարձնելու նպատակով գյուղից դուրս է եկել դեպի հարակից արոտավայրեր և չի վերադարձել։ Տեղեկություն է ստացվել, որ գյուղի արոտավայրերի մոտակայքում՝ լեռան լանջին, գյուղացիները հայտնաբերել են բնակչի դին»,- հայտնել են ծառայությունից։
Դեպքի վայր մեկնած փրկարարները դին պատգարակով իջեցրել են լեռան լանջից (մոտ 400 մ) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային, տեղեկացրել են Փրկարար ծառայությունից։