Հրդեհ է բռնկվել «Կանաչապատում և շրջակա միջավայի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում, Armenia Today-ին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ մեկնաբանելով Երևանի փողոցներում մեկում բռնկված հրդեհի մասին տեղեկությունը։
Նրա խոսքով՝ բաց տարածքում այրվում է մեծ քանակությամբ վառելափայտ։
«Մեկնել է ՆԳՆ փրկարար ծառայության 4 մարտական հաշվարկ»,- հավելել է նա։
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը մանրամասնել է, որ հրդեհը բռնկվել է ՀՈԱԿ-ի տնկարանում, որտեղ այրվում են էտի արդյունքում կուտակված ճյուղերը։