Արտաշատում հրդեհ է բռնկվել բնակելի տանը. 6 մարդ, այդ թվում՝ երեխաներ, ծխահարված տեղափոխվել են հիվանդանոց, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 19-ին: Ժամը 12:25-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի 7-րդ շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Հրշեջ-փրկարարները կանխել, ապա մարել են նշված շենքի 3-րդ հարկի բնակարանում առաջացած կրակը: Հրդեհի հետևանքով «Արտաշատ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Արարատի մարզի բնակիչներ 37-ամյա Արևիկ Չ.-ն, 3 ամսական Արա Մ.-ն, 57-ամյա Ռուզաննա Կիանոսյանը, 40-ամյա Նարինե Պողոսյանը, 18-ամյա Արթուր Մուրադովը և 22-ամյա Հասմիկ Մելքոնյանը:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վանաձոր քաղաքի գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Ահազանգը գրանցվել է դեկտեմբերի 22-ին՝ ժամը...