Օտարերկրյա քաղաքացին այսօր՝ հուլիսի 20-ին, ինքնաձիգով ներխուժել է ոստիկանության Կոտայքի բաժին և կրակոցներ արձակել, կան վիրավորներ, հայտնել է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի` 45-50 տարեկան տղամարդուն վնասազերծել են ժամը 01։10-ի սահմաններում և շտապօգնության ավտոմեքենայով Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխել, քանի որ կրծքավանդակի աջ կեսի հատվածում հրազենային վիրավորում է ստացել։
Լրատվականի տեղեկությոններով՝ քաղաքացու կրակոցներից ոստիկանության աշխատակիցը հրազենային վիրավորում է ստացել և նույնպես տեղափոխվել հիվանդանոց։
ՆԳՆ-ից «Լուրեր»-ին հայտնել են, որ նախնական տվյալներով՝ օտարերկրացին ինքնավնասման նպատակով վերցրել է ոստիկաններից մեկի ինքնաձիգը և կրակոցներ արձակել, ինչի հետևանքով վերջինս և ոստիկանության 2 ծառայող վնասվածքներ են ստացել:
Armenia Today-ին չհաջողվեց կապ հաստատել ՆԳՆ մամուլի ծառայության հետ՝ դեպքի առնչությամբ տեղեկություններ ստանալու համար։