Հուլիսի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 12։08-ին Վրաստանի՝ Գուրջաանի քաղաքից 30 կմ հարավ տեղի է ունեցել 4.2 մագնիտուդով երկրաշարժ, որն զգացվել է նաև Երևանում, Լոռու, Տավուշի ու Կոտայքի մարզերում, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժն զգացվել է Տավուշի մարզում՝ 5-6 բալ, Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր քաղաքներում՝ 4 բալ և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ, հայտնել է ՆԳՆ-ն։