Հայաստանում առևանգել են ՌԴ քաղաքացու և հարազատներից պահանջել 650 հազար ԱՄՆ դոլար, հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 22-ին, առևանգվածը 32-ամյա Սերգեյ Ֆերովն է, ով կատարվածի մասին հեռախոսով հաղորդագրություններ է ուղարկել իր ընկերոջը՝ ՌԴ քաղաքացի Վ․ Ռուդնիցկինին։
«Երևան քաղաքում գործող ռեստորանային համալիրներից մեկից «Lexus» մակնիշի ավտոմեքենայով առևանգել են Ֆերովին, տարել Ծաղկաձոր քաղաքի հյուրանոցային համալիրներից մեկը և բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել են, որպեսզի նա իրենց փոխանցի 650 հազար ԱՄՆ դոլար»,- հայտնում է կայքը։
Ոստիկանները հայտնաբերել են Ֆերովին, ով հայտնել է որոշ մանրամասներ։ Կայքը հավելում է, որ Ֆերովին ապօրինի պահելու համար ձերբակալել են ՀՀ քաղաքացի, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 39-ամյա Գևորգ Ս․-ին և Կոտայքի մարզի բնակիչ, 40-ամյա Արթուր Մ․-ին։ ՀՀ քր. օր.-ի 191 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը ութ տարի ժամկետով) և 335 հոդ. 1-ին մասի (հրազենի ապօրինի շրջանառանություն, ապտժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը տարի ժամկետով) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նշվում է, որ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ Վրաստանի քաղաքացի 22-ամյա Նիկոլոզի Ատաշովին հայտնաբերելու ուղղությամբ։