Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին հունվարի 26-ին վթարի հետևանքով երիտասարդ ամուսինները տեղում են մահացել, իսկ նրանց 8-ամյա տղան՝ հիվանդանոցում, հայտնել է Shamshyan.com-ը։
ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացրել են, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են BMW (վարորդ՝ Ա. Տ., ծնված 1983 թ.) և Honda (վարորդ՝ Ն. Մ., ծնված 1992թ.) մակնիշների ավտոմեքենաները։
«Honda մակնիշի ավտոմեքենան շրջվել է, իսկ վարորդը և ուղևոր Ն. Շ.-ն (ծնված 1992 թ.) մահացել են: 8-ամյա տուժած Դ. Մ.-ն տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է»,- հավելել են ՆԳՆ-ից։
BMW-ի վարորդին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն, հատնել են ՆԳՆ-ից։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ BMW-ի վարորդի հետ ևս մեկ մարդ է եղել, որին ոստիկանության Ախուրյանի բաժին ծառայողները թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել են։