Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա 1 զոհ, 11 վիրավոր, հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 99 կմ հատվածում՝ Դիլիջան խոշորացված համայնքի վարչական տարածքում, բախվել են «Infiniti» և «Suzuki» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով 12 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։ Նշվում է, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:
Վիրավորներից մի քանիսը հիվանդանոց են տեղափոխվել քաղաքացիների անձնական օգտագործման ավտոմեքենաներով: Կայքի տեղեկություններով՝ վիրավորներից 3-ը երեխաներ են, տեղափոխվել են Երևանի համապատասխան հիվանդանոցներ:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը, հավելում է կայքը: