Հայ մեծանուն ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» հայտնի ֆիլմի առավել հայտնի՝ «Վառեմ-մարեմ»-ի շենքը հուլիսի 28-ին մասնակի փլուզվել է, հայտնել է բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek)։
Բլոգերի տեսանյութից երևում է, որ շենքը փլուզվել է ներսի հատվածից։ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցներն այժմ փակել են փլուզված տարածքը, հավելել է բլոգերը։
Պատմական կառույցը վերապրել է երկու երկրաշարժ՝ 1926 և 1988 թվականներին։ Այն գտնվում է Գյումրիի «Կումայրի» պատմական արգելոցի տարածքում։ Այստեղ են նկարահանվել «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի տեսարանները, որից ի վեր շենքը դարձել է գյումրեցիների և հյուրերի սիրելի վայրը։ Մարդիկ հատուկ գալիս են Գյումրի՝ տեսնելու հայտնի շենքը և լուսանկարվելու «Վառեմ-մարեմ» տան պատշգամբի ֆոնին:
2023-ի նոյեմբերին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը հայտարարել էր պատմական տունը վերականգնելու մտադրության մասին։