Փրկարարները տարհանել են հուլիսի 28-ին Աղստև գետի վարարման հետևանքով արգելափակված 55 քաղաքացիներին, հայտնել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Գերատեսչությունից տեղեկացրել են, որ քաղաքացիների արգելափակման ահազանգն ստացել են ժամը 12:37-ին։
«Տավուշի մարզային փրկարարական վարչությունն ահազանգ է ստացել, որ 55 քաղաքացի Աղստև գետի վարարման հետևանքով արգելափակվել է Խաշթառակ գյուղի մոտակայքում՝ «Հեքիաթ» ճամբարում։ Փրկարարները տարհանել են 55 քաղաքացու, որոնցից 46-ը՝ անչափահաս»,- մանրամասնել են ՆԳՆ-ից։