Տավուշի մարզի Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը Աղստև գետի վարարման հետևանքով երկկողմանի փակ է, հայտնում են ՆԳՆ փրկրարար ծառայությունից։
Գերատեսչությունից տեղեկացրել են, որ գործում է այլընտրանքային ավտոճանապարհ (գրունտային)՝ Իջևան քաղաքի Մետաղագործների թաղամասով:
Հուլիսի 28-ին գետի վարարման հետևանքով 55 քաղաքացի, այդ թվում՝ 46-ն անչափահաս, արգելափակվել էին Խաշթառակի մոտակայքում՝ «Հեքիաթ» ճամբարում։ Փրկարարները տարհանել էին բոլոր 55 քաղաքացիներին։