Հուլիսի 29-ին թիվ 42 ավտոբուսը Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին, ինչի հետևանքով 3 մարդ է տուժել, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Շտապօգնության աշխատակիցները վարորդին հոսպիտալացրել են բժշկական կենտրոն, իսկ ուղևորներ Լ. Հ.-ին (ծնված 1969 թ.) և Ա. Գ.-ին (ծնված 1979 թ․) տեղում ցուցաբերել համապատասխան բուժօգնություն, հավելել են ՆԳՆ-ից։
Գերատեսչությունից տեղեկացրել են, որ «Hyundai» մակնիշի ավտոբուսը ծառին է բախվել «Ջրաշխարհի» մոտակայքում։