Այսօր՝ հուլիսի 31-ին, Ոստիկանության զորքերի հաշվեկշռում հաշվառված «ԳԱԶել»-ը վրաերթի է ենթարկել 17-ամյա տղայի, հայտնել է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 09։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտա-Քրիստափոր փողոցի խաչմերուկում՝ Շենգավիթի դատարանի հարևանությամբ։
«Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է իր գործընկերների հետ վիրավորին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար»,- գրել է կայքը։
Լրատվականի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի բնակիչ Վարդան Մ․-ն է։