Հուլիսի 31-ին՝ ժամը 08։40-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, ինչի հետևանքով ընտանիքի 2 անդամ տեղում մահացել է, 1 մարդ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն, գրում է Shamshyan.com-ը։ Ականատեսները կայքին հայտնել են, որ մահացածները ու վիրավորն ընտանիքի անդամներ են։
Վթարը տեղի է ունեցել Սպանդարյան գյուղի կամրջի մոտակայքում` ժողովրդին հայտնի «Բոչկի ձոր» կոչվող վայրում, հայտնել է կայքը։
««Opel» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի հարյուր մետր շրջվելով՝ հայտնվել ձորում»,- ասված է հրապարակման մեջ։
Դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, իրավապահները պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը, հավելել է կայքը։