Օգոստոսի 1-ին` ժամը 06:16-ին, Շիրակի Ոսկեհասկ գյուղի 1-ին փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ փլուզմամբ, փրկարարները փլատակներից դուրս են բերել Լ. Խ.-ի (ծնված 2012թ.) մարմինը, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են երեխայի մահը, հավելել են ՆԳՆ-ից։
ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ Ն. Խ.-ն (ծնված 1993թ.) և Փ. Խ.-ն (ծնված 1967թ.) հոսպիտալացվել են, նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: