Սերբիայի Վալյևո քաղաքի «Կրուսիկ» պաշտպանական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով յոթ մարդ վիրավորվել է, հայտնում է «Կոմերսանտը»՝ հղում անելով սերբական «Վեչերնե նովոստի» պորտալին։
«Պայթյունի պահին ձեռնարկությունում 20 աշխատող է եղել, նրանցից յոթը տարբեր վնասվածքներով դիմել են բժշկական օգնության»,- գրում է պարբերականը։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։