Օգոստոսի 4-ին Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի գարեջրատներից մեկում ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել է կրակոց, ինչի հետևանքով մարզի բնակիչ 32-ամյա Վասպուր Բարսեղյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, գրում է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները որոնում են Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արսեն Կարապետյանին, որին կասկածում են Բարսեղյանին վիրավորելու համար։
«Կասկածյալն ավագանու անդամ է, որը Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի մտերիմն է»,- հավելել է կայքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Տեղում ոստիկանները պարզել են, որ գարեջրատանն Արարատի մարզի բնակիչ 40–ամյա Տիգրան Մարտիրոսյանի ծննդյան տարեդարձի միջոցառման ընթացքում վիճաբանել են Կարապետյանը և հիվանդանոց տեղափոխված Բարսեղյանը, որի ընթացքում Կարապետյանը իր մոտ եղած ատրճանակով կրակել է Բարսեղյանի կրծքավանդակին։