Փրկարարները հայտնաբերել են Տավուշի մարզում գետում լողալու ընթացքում անհետացած երկու քաղաքացիներից մեկի դին, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Գերատեսչությունը ժամը 15:14-ին տեղեկություն է ստացել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում երկու քաղաքացի մտել են գետը լողալու և կորել տեսադաշտից։
«Փրկարարները և ջրափրկարարները Աղստև գետից հայտնաբերել և ափ են դուրս բերել Հ․ Է․-ի (ծնված 1990 թ․) ջրահեղձված դին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ երկրորդ քաղաքացու որոնողափրկարարական աշխատանքները մթության պատճառով ժամանակավորապես դադարեցվել են։ Փրկարարների կողմից երկու տեղամասում սահմանվել է հերթապահություն։