Կիբերհանցագործները կրիպտոարժույթով փրկագին պահանջելու համար հարձակվել են ֆրանսիական մոտ քառասուն թանգարանների ֆինանսական տվյալները կենտրոնացնող համակարգչային համակարգի վրա, հայտնում է Le Parisien թերթը։
Հրապարակման համաձայն՝ օգոստոսի 4-ի գիշերը կիբերհարձակում է իրականացվել Փարիզի Grand Palais ցուցասրահի, Լուվրի թանգարանի և չորս տասնյակ այլ թանգարանների վրա՝ վնասակար ծրագրեր ներբեռնելու միջոցով, որը տվյալների բազան ամբողջովին անընթեռնելի է դարձնում և վերականգնման համար գումար պահանջում։ Չվճարելու դեպքում հաքերները սպառնացել են կոդավորված տվյալները հրապարակել 48 ժամվա ընթացքում։
Ինչպես թերթին հայտնել են պետական մարմինները, «այդ միջադեպը չի ազդում օլիմպիական և պարալիմպիկ խաղերում ներգրավված տեղեկատվական համակարգերի վրա»։