Լոռու մարզում «Ստեփանավան» բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետևանով 4 անձ է տուժել, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ վթարը տեղի է ունեցել ժամը 21:50-ի սահմաններում Վանաձոր քաղաքում․ բախվել են շտապօգնության, Mercedes և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը, բուժքույրը և ավտոմեքենայում գտնվող բուժառուն, ինչպես նաև Ford Transit-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Կայքը հավելել է, որ իրավապահները պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։