Oգոստոսի 7-ին` ժամը 17:50-ի սահմաններում, Երևանի «Դեֆանս Հաուզինգ» կառուցապատող ընկերության մոտակայքում խոշոր վթարի հետևանքով 3 մարդ է տուժել, գրում է Shamshyan.com-ը։
Nissan մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի «Հյուսիս-հարավ» ճանապարհահատված ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել «Դեֆանս Հաուզինգ»-ի գովազդային ցուցանակներին ու երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք ու մասամբ հատնվել ճանապարհի երթևեկելի գոտում, հայտնել է կայքը։
Վթարի հետևանքով 3 տուժածնից 2-ը տեղափոխվել է «Արմենիա», մեկը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Կայքի տեղեկություններով՝ վիրավորներից մեկն անչափահաս տղա է:
«Վիրավորներին առաջինն օգնության են հասել «Դեֆանս Հաուզինգ»-ի աշխատակիցները և այնտեղ հերթապահող բժիշկը։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը»,- ասված է հրապարակման մեջ։