Բրազիլիայի Սան Պաուլո նահանգում ավիավթարի հետևանքով զոհվել է 58 ուղևոր և անձնակազմի չորս անդամ, հայտնում է Globo հեռուստաալիքը։
Նշվում է, որ չվերթն իրականացնում էր Կասկավել քաղաքից (Պարանա նահանգ) դեպի Գուարուլյոս (Սան Պաուլո նահանգ):
Ինչպես հայտնում է CNN-ը, կործանման պահին ինքնաթիռը բախվել է մի քանի տների։
Armenia Today-ի հարցմանն ի պատասխան ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ ավիավթարի հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկությունը ճշտելուց հետո ԱԳՆ-ն կտրամադրի համապատասխան տեղեկատվություն։