Գեղարքունիքի մարզի Սոթքի հանքավայրում տեղի ունեցած փլուզման հետևանքով երկու աշխատակից է տուժել, հայտնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ ժամը 13:00-ի սահմաններում Սոթքի ոսկու հանքավայրից «Վարդենիս» բժշկական կենտրոն են տեղափոխվել Շատվան գյուղի բնակիչ 45-ամյա Արման Մ․-ն և Վարդենիկ գյուղի բնակիչ 40-ամյա Գագիկ Գ․-ն։
Ըստ կայքի՝ տուժածները կոտրվածքներ ու սալջարդեր են ստացել։