Շիրակի մարզում գտնվող Վահրամաբերդ եկեղեցու մոտ հնչած կրակոցներից հետո հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու անշնչացած մարմին, հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ըստ աղբյուրի՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 9-ին՝ ժամը 17.00-ին։ Վահրամաբերդ գյուղի եկեղեցու մոտ մի խումբ անձինք վիճաբանել են ու վիճաբանության ժամանակ Ա.Թ-ն դանակով հարվածել է Զ.Հ-ին, որից հետո վերջինս իրեն պատկանող «Մերսեդես» մեքենայից վերցրել է 12 տրամաչափի երկփողանի որսորդական հրացանը և կրակոցներ արձակել Ա.Թ-ի և Լ.Թ-ի ուղղությամբ, ապա նշված ավտոմեքենան թողել ու հեռացել է դեպքի վայրից։
«Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Զ.Հ-ին և հանցագործության գործիքներ հրացանը և դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով սպանվել է Ա.Թ-ն»,- գրում է լրատվամիջոցը։