Oգոստոսի 11-ին Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով, նախնական տվյալներով, 20 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոններ, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Վթարը տեղի է ունեցել Ժամը 9։10-ի սահմաններում՝ Հերացի փողոցում։
Պարզվել է, որ ցորենով բեռնված բեռնատարը բախվել է թիվ 36 երթուղին սպասարկող MAN մակնիշի ավտոբուսին, այնուհետև կայանված Toyota մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել, հավելել են ՆԳՆ-ից։