Օգոստոսի 11-ին` ժամը 10:32-ին, Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Վեդու կամրջի մոտակայքում, վթարի հետևանքով 3 մարդ է տուժել, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Երևան-Երասխ ավտոճանապարհի 41-րդ կմ-ին` Ոսկետափ գյուղի մոտակայքում, բախվել են GAZ (վարորդ՝ Է. Գ., ծնված 1962 թ․) և VAZ (վարորդ՝ Վ. Վ., ծնված 2002թ․) մակնիշների ավտոմեքենաները, մանրամասնել են ՆԳՆ-ում։
«Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ VAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Գ. Վ.-ն (ծնված 2008 թ․) և Է. Զ.-ն (ծնված 2008 թ․), տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոններ, որտեղ բժիշկները Գ․ Վ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության»,- հավելել են ՆԳՆ-ում։