Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք оգոստոսի 12-ին՝ ժամը 02:02-ին, 4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
Գեղարքունիքի մարզում երկրաշարժն զգացվել է 5 բալ, Կոտայքի մարզում՝ 4 բալ, իսկ Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։