Օգոստոսի 12-ին Վայոց ձորի մարզում մկրտության արարողության ժամանակ կազմակերպված «փրփուր փարթիի» հետևանքով 7-ամյա երեխա է մահացել, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ երեխան տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։ Մինչ այդ ՀՀ ՆԳՆ-ն տեղեկություններ է ստացել, որ գյուղերից մեկից անգիտակից վիճակում նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա՝ «ջրահեղձություն» ախտորոշմամբ։
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ գյուղում նշել են երեխայի քրոջ մկրտության արարողությունը, որի ժամանակ այդ առանձնատանը կից լողավազանում կազմակերպվել է «փրփուր փարթի» միջոցառում։ Երեխան գլխով հարվածել է լողավազանի հատակին, ինչից հետո ջրահեղձ է եղել և ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Լրատվամիջոցը հայտնում է, որ առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո երեխային ռեանիմոբիլով տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Կրակոցներ՝ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում
Նոյեմբերի 16-ին կրակոցներ են հնչել Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում, հայտնել է Shamshyan.com-ը։ Կայքի հաղորդմամբ, Արտաշատի բաժին են ներկայացվել Արարատի մարզի...