Բրազիլիայի քաղաքացի Լուկաս Առաուջոլիման օգոստոսի 8-ին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից «Աստղիկ» բժշկական կենտրոն տանող ճանապարհին մահացել է, հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ 30-ամյա բրազիլացին «սիրտ-թոքային անբավարարություն» ախտորոշմամբ է տեղափոխվել հիվանդանոց։ Բժշկական կենտրոնից ՆԳՆ-ին հաղորդում են ներկայացրել օգոստոսի 8-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում։
«Իրավապահներն օպերատիվ տեղեկություններ ունեն, որ քաղաքացու մահվան մեղավորները մաքսայինի աշխատակիցներն են։ Քննիչի որոշամամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական»,- հայտնում է լրատվամիջոցը։
Ըստ աղբյուրի՝ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել սպանության հատկանիշներով։
Իրանի քաղաքացին զոհվել է Սիսիան-Կապան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարից
Իրանի քաղաքացին զոհվել է Սիսիան-Կապան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ նոյեմբերի 22-ին, ժամը...