Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Բրազիլիայի քաղաքացին հնարավոր է մահացել է այն բանից հետո, երբ մաքսայինի աշխատակիցները նրան ստիպել են խմել իր ձեռքի տակ գտնվող շշից, հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
Երբ բրազիլացին խմել է հեղուկը, նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, որից հետո մահացել է, նշվում է հրապարակման մեջ։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Բրազիլիայի քաղաքացուց պահանջել են խմել հեղուկը, երբ նա հայտարարել է, որ շշի մեջ գինի է լցված։
«Մաքսայինի աշխատակիցները շշի պարունակությունն ստուգելու փոխարեն ստիպել են բրազիլացուն խմել այն։ Պարզվել է, որ շշի մեջ թմրանյութ էր»,- գրում է «Հրապարակ»-ը։
Այսօր ավելի վաղ Shamshyan.com-ը տեղեկացրել էր, որ օգոստոսի 8-ին «Զվարթնոց» օդանավակայանում Բրազիլիայի քաղաքացի է մահացել։ Կայքը հայտնել էր, որ իրավապահներն օպերատիվ տեղեկություններ ունեն, ըստ որի քաղաքացու մահվան մեղավորները մաքսայինի աշխատակիցներն են, սակայն այլ մանրամասներ չէր հայտնել։
Վանաձոր քաղաքի գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Ահազանգը գրանցվել է դեկտեմբերի 22-ին՝ ժամը...