Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է 35-ամյա կնոջ դի, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի տվյալների՝ ժամը 15:40-ի սահմաններում իրավապահները տեղեկություններ են ստացել, որ մարզի գյուղերից մեկի սեփական տանը կնոջ դի կա։
«Իրավապահները նշված տանը հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ Աստղիկ Խ.-ի դին՝ գլխի մասում հրազենային վնասվածքով։ Դիակի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ»,- մանրամասնում է կայքը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ կինը նշված զենքով է ինքնասպանություն գործել։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։