Ռուսաստանի ԱԻ նախարարության հրշեջները մարել են Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող РИО առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը, հայտնել են ՌԴ ԱԻՆ-ից։
Գերատեսչությունից RBC-ին տեղեկացրել են, որ նախնական տվյալներով` տուժածներ չկան։
Հրդեհի պահին առևտրի կենտրոնը փակ էր այցելուների համար, գնորդներ չկային, տարհանում չի իրականացվել, հավելել են ԱԻՆ-ից։
«Հրդեհը վնասել է 4-րդ հարկերի ճակատային հատվածները։ Հրշեջներին հաջողվել է թույլ չտալ կրակի տարածումը շենքի ներսում»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
«РИО» առևտրի կենտրոնը պատկանում է «Տաշիր» ընկերությանը, որի սեփականատերը հայազգի գործարար Սամվել Կարապետյանն է։