Ֆրանսիայի իշխանությունները հաղորդել են ավիաշոուի ժամանակ կործանված ինքնաթիռի օդաչուի դիակը հայտնաբերելու մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ֆրանսիական ավիացիոն ակումբին պատկանող Fouga Magister կոլեկցիոն ինքնաթիռը կործանվել է Ֆրանսիայի հարավում՝ պարեկային ինքնաթիռների ավիաշոուի ժամանակ։
Օդաչուն չի կարողացել լքել ինքնաթիռը, քանի որ այն հագեցած չէր արտանետվող նստատեղով։ Ավիաշոուն դադարեցվել է։