Բաղրամյան պողոտա 70 շենքի բակում օգոստոսի 18-ին տեղի ունեցած դանակահարության հետևանքով 17-ամյա Տ. Օ.-ն տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում գտնվող զրուցարանի տարածքում հայտնաբերվել են արնանման հետքեր, թղթախաղի համար օգտագործվող քարտեր։
Նշվում է, որ մինչ ոստիկանների դեպքի վայր ժամանանելը՝ վիրավորին տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց՝ որովայնի ձախ կեսի և գլխի հատվածում դանակի հարվածներով, որտեղից էլ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը գիտեն ենթադրյալ դանակահարություն կատարող կասկածյալի ինքնությունը և պարզել են, թե ինչն է հանդիսացել դանակահարության պատճառը։ Ըստ կայքի՝ ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նրան և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։